Սոֆի Մարսոն 50 տարեկան էBarometer.am-ը գրում է.

Ֆրանսիայի խորհրդանիշ համարվող Սոֆի Մարսոն դերասանուհու կարիերան սկսել է 14 տարեկանում, երբ աշխատելիս է եղել պատանեկան գործակալությունում, որտեղ էլ գլխավոր դերասանուհու են փնտրել "Բում" կատակերգության համար:

Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, և երկու տարի անց նկարահանվեց շարունակությունը, որից հետո դերսանուհին արժանացավ "Սեզար" կինոմրցանակի: 

Ըստ Gazeta.ru-ի՝ այժմ Մարսոյի կինոդարանում ավելի քան 40 ֆիլմ է ընդգրկված, որոնցում նա հիմնականում գլխավոր դերեր է մարմնավորել:

Սոֆի Մարսոն բազմիցս հավակնել է դառնալ Ֆրանսիայի խորհրդանիշ Մարիաննայի նախատիպը և 2012-ին հաղթել է եզակի մրցույթում`շրջանցելով Մարիոն Կոտիարին և Վանեսա Պարադիին:

Այսօր ֆրանսուհին նշում է իր 50-ամյա հոբելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել