Համաձայն շրջանառվող խոսակցությունների` Շիրակի մարզի նոր մարզպետը մեծ հավանականությամբ կդառնա աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը։ Ինքը՝ Վարդանյանը, հրաժարվում է մեկնաբանել այս խոսակցությունները։ Նա լրագրողին հայտարարել է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի նման խոսակցությունների մասին ու չի ուզում անդրադառնալ այդ թեմային, անգամ այս հարցի շուրջ ունեցած իր ցանկությունների մասին չի ցանկանում խոսել։ Ավելին, մեծանուն մարզիկը բողոքում է, որ այս հարցով իրեն այնքան են զանգում, որ չեն թողնում, որպեսզի ինքը նորմալ կատարի իր պարտականությունները՝ նախագահի խորհրդականի պաշտոնով պայմանավորված։
Ինչևիցե, շատ խելացի ու ճիշտ քայլ կլինի Սերժ Սարգսյանի կողմից՝ Վարդանյանին Շիրակի մարզպետ նշանակելը, քանզի խնդրահարույց այս մարզում, որտեղ իշխանություններըը միշտ էլ ցածր վարկանիշ են ունեցել, պարզապես անհրաժեշտ է ունենալ մի այնպիսի մարդ, ում անունը ոչ միայն վարկաբեկված չի կոռուպցիոն սկանդալներով ու քրեական պատմություններով, այլև վայելում է մարզի բնակչության հարգանքն ու համակրանքը, իսկ ծնունդով գյումրեցի Յուրի Վարդանյանը իդեալական համապատասխանում է այս առումներով։
Կից նյութը` այստեղ