Մի բան ասեմ, խփել չկա։ Ես վերջնական համոզվել եմ, որ մեր ժողովուրդը չի սիրում մտածել, բացարձակ չի ուզում շարժել ուղեղի բջիջները։ Բազմաթիվ ընդօրինակումներից, պլագիատներից ու նման ծեծված թեմաներից չխոսեմ։ Մտնում եմ բանկ, մոտ 60 հոգանոց հերթ, ու ամեն օր նույն վիճակը։ Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել։ Հաճախորդների մոտ 90%-ը վարկ է մուծում։ Ուրեմն՝ լուռ ամեն մեկը մոտ 40 րոպե հերթ է կանգնում, դիմացը տերմինալը ազատ դրած, գրեթե մոտեցող չկա։ Նայում եմ մեծ մասի ձեռքը սմարթֆոն։
Հիմա հարց. դժվա՞ր է մեկ անգամ հաշվեհամարը գրել թղթի վրա և ամեն գալուց արագ ազատորեն տերմինալի վրա հավաքել հաշվեհամարը 1 րոպեում մուծել ու գնալ։ Կամ էդ անտեր սմարթֆոնը միայն սելֆիի համար չի, բանկի էդ անտեր ծրագիրը ներբեռնում եք, ձեր ուզած ժամին հերթագրվում, արագ գալիս, հարցերը լուծում, գնում։
Չէէէէէ, մեր ազգը տառապյալ ազգ է, նա պիտի տառապի, պիտի ինքնախարազանվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել