Barometer.am-ը գրում է.
Ինչքան մեծանում է մարդու տարիքը, այնքան օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է և ի հայտ է գալիս ավելորդ քաշ: Այս պատճառով տարիքի հետ անհրաժեշտ է սահմանափակել որոշ մթերքների օգտագործումը, որոշներից էլ՝ խորհուրդ է տրվում հրաժարվել:
1.Յոգուրտ, որը բուրավետիչներ է պարունակում:
Ուտելով բուրավետիչ պարունակող յոգուրտ, Դուք ավելի շատ շաքար եք օգտագործում, քան եթե կոնֆետ կամ շոկոլադ ուտեիք:
2.Պահածոյացված բանջարեղեններ:
Պահածոյացված բանջարեղեննրի մեջ մեծ քանակությամբ աղ է պարունակվում, որը մեծ վնասներ է հասցնում օրգանիզմին, առանձնապես՝ մաշկին:
3.Ալկոհոլի ցածր տոկոսով խմիչքներ:
Տարիքի հետ օրգանիզմն ընդհանրապես դադարում է մարսել ալկոհոլը, այն սկսում է ջրազրկել օրգանիզմը, որն էլ բերում է ավելորդ քաշի առաջացմանը:
4.Նրբերշիկներ և երշիկներ:
Այստեղ պարունակվող մեծ քանակությամբ քիմիական նյութերը կարող են առաջացնել ստամոքսի քաղցկեղ և շատ այլ հիվանդություններ:
5.Մարգարին:
Մարգարինը նպաստում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը:
6.Քաղցր միջուկով թխվածքաբլիթներ:
Այստեղ պարունակվող մեծ քանակությամբ շաքարը նույնպես սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:
7.Գազավորված ըմպելիքներ:
Գազավորված ըմպելիքներն անպտղություն են առաջացնում ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց մոտ:
8.Չիպսեր:
Չիպսերի վնասակարության մասին երևի թե բոլորը գիտեն, կարելի է ասել, դրանք ամբողջությամբ քիմիական են:
9.Սառը սուրճ:
Սառը կաթով սուրճը մեծ սթրես է օրգանիզմի համար, քանի որ այն ի վիճակի չէ միասին մարսել քաղցրը, ճարպոտն ու սառնը: Այս ըմպելիքի ամենօրյա օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ առաջացնել:



