Newmag.am-ը գրում է.
- Ես չեմ խաղում կանոններով, ես ձգտում եմ փոխել խաղի կանոնները:
- Ես քննադատող բնավորություն ունեցող մարդ եմ, որը թերություններ է փնտրում իր և ուրիշների մեջ:
- Ֆինանսական շուկաները օգտագործել եմ ինչպես լաբորատորիա՝ սեփական փիլիսոփայական տեսությունները փորձարկելու համար:
- Իմ անհատականությունը առանձնանում է նրանով, որ ես չունեմ հատուկ ներդրումային ոճ:
- Իմ որոշումները հիմնականում ընդունվում են տեսության համակցությամբ և ինչ-որ բնազդի շնորհիվ:
- Ուրիշները ամաչում են սխալների համար, ինձ համար սեփական սխալները գիտակցելը հպարտանալու առիթ է:
- Ոչինչ այդպես չի խթանում կենտրոնացումը, ինչպես վտանգը, իսկ որպեսզի առողջ մտածեմ, ինձ պետք է ոգեշնչում՝ կապված ռիսկի հետ:
- Ես փնտրում եմ սխալ յուրաքանչյուր ներդրումային թեզի մեջ: Երբ ես այն գտնում եմ, գործում եմ ավելի համարձակ: Քանի դեռ տեսնում եմ միայն դրական կողմը, ես անհանգիստ եմ:
- Ես չեմ սիրում աշխատել: Անում եմ միայն նվազագույնը որոշում ընդունելու համար:
- Երբ անհրաժեշտ է, ես աշխատում եմ պարզապես զայրացած, քանի որ կատաղած եմ նրանից, որ ստիպված եմ աշխատել:
- Ես ներդնում եմ գումարները այն ընկերության մեջ, որը ղեկավարում են այլ մարդիկ: Այնպես որ` ես իրականում քննադատ եմ: Կարելի է ասել, որ իրականում ամենավարձատրվող քննադատն եմ աշխարհում:
- Ես միշտ ապրել եմ ավելի համեստ, քան թույլ են տվել իմ ֆինանսական միջոցները:
- Իմ սկզբունքը հետևյալն է՝ սկզբից անհրաժեշտ է գոյատևել, հետո` վաստակել:
- Ես կարծում եմ, թե մոլորություններն ու սխալները մարդկային աշխարհում նույն դերն ունեն, ինչ մուտացիան բնության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2016/georgesoros/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




