Lurer.com-ը գրում է.

UFC-ի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը անդրադարձել է Ֆլոյդ Մեյվեզերին և նշել, որ վերջինս վախենում է MMA-ի կանոններով մարտ անցկացնել: «Ֆլոյդը պատրաստ չէ դրան:

Հարգում եմ նրան, նա լավ բիզնեսմեն է: Նա որտեղ կարողացել է ինչ-որ բան անել, արել է, սակայն MMA-ի կանոններով մարտ անցկացնել չի ցանկանում: Տեղեկացրեց Ֆլոյդին և Showtime-ին, որ ես գալիս եմ: 100 միլիոն դոլար եմ ուզում բռնցքամարտի կանոններով մարտ անցկացնելու համար, քանի որ Ֆլոյդը վախենում է իսկական մարտից», – նշել է իռլանդացին:

Ավելի վաղ Մեյվեզերը հայատարարել էր, որ իր համար վիրավորական է, երբ իրեն համեմատում են Մաքգրեգորի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել