Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերթական անգամ կոչ է արել դադարեցնել արյունահեղ հակամարտությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում և Սիրիայում։

«Մենք իրականում վշտացած ենք այն բանից, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում և Սիրիայում։ Այնտեղ հարյուր հազարավոր անմեղ երեխաներ, կանայք, տղամարդիկ ենթարկվում են բռնության, ինչը հնարավոր չէ արդարացնել կամ թույլ տալ։ Այնտեղ մեր քրիստոնյա եղբայրները և քույրերն են, ինչպես նաև կրոնական և էթնիկ տարբեր փոքրամասնություններ, որոնց, ցավոք սրտի, արդեն սովոր են ամեն օր մեծ փորձությունների միջով անցնելուն»,-հայտարարել է պոնտիֆիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել