Իմունիտետը բարձրացնող ամենաարդյունավետ միջոցըBarometer.am-ը գրում է.

Մշտական հոգնածություն, վատ մաշկ, անքնություն, հաճախակի հիվանդանալ, այս ամենը վկայում է ցածր իմունիտետի մասին:

Առաջարկում ենք ժողովրդական բաղադրատոմս, որը արդյունավետորեն բարձրացնում է իմունիտետը:

Պատրաստման համար հարկավոր է.

  • 150 գ. մեղր
  • 200 գ. դդում
  • 1 լայմ
  • 1 լիմոն
  • 5 սմ կոճապղպեղի արմատ
  • 150 գ. շագանակագույն շաքարավազ

Կիտրոնն ու լայմը պահել եռման ջրում, այնուհետև մանր կտրատել՝ կեղևով: Մաքրեք դդումն ու կոճապղպեղը և մանր կտրատեք: Բոլորը տեղավորեք բլենդերում, ավելացրեք մնացած բաղադրիչները և հարեք:

Ստացված շիլան օգտագործեք օրական երեք անգամ՝ 1 թեյի գդալով, թեյի հետ միասին:

Որոշ ժամանակ անց կզգաք դրական փոփոխությունները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել