Panorama.am-ը գրում է.
2016 թվականին տնտեսական աճը, ընդհանուր առմամբ, ձևավորվել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի պահպանման և Հայաստանի տնտեսությունում արտահանելի հատվածի աճի պայմաններում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը:
Արթուր Ջավադյանի խոսքերով՝ տնտեսական աճի զարգացումները, այս տարվա ութ ամիսների ընթացքում, ընթացել են աստիճանական նվազման ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում շարունակվել է թույլ ներքին պահանջարկի ձևավորումը, որը դրսևորվել է ինչպես մասնավոր սպառմանն ուղղված ծախսերի կրճատման, այնպես էլ ներդրումային թույլ միջավայրի պահպանմամբ: «Սակայն ներքին պահանջարկի թույլ միջավայրն էականորեն մեղմվել է՝ սկսած 2015 թվականից: Արտահանման աճի միջոցով հնարավոր եղավ նպաստել տնտեսական աճի ձևավորմանը, և ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատման արդյունքում զգալիորեն նվազեցնել երկրի արտաքին խոցելիությունը»,- նշեց Արթուր Ջավադյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



