Lurer.com-ը գրում է.

Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին ներողություն է խնդրել սկանդալային լուսանկարներից հետո:

Հիշեցնենք, որ The Sun պարբերականը Անգլիայի և Շոտլանդիայի հավաքակնների միջև հանդիպումից հետո հրապարակել էր ֆուտբոլիստի լուսանկարները, որտեղ Ռունին հարբած էր:

«Իրականում Ռունին ցավում է, որ լուսանկարները հրապարակվել են: Նա գիտակցում է, որ նման լուսանկարները անթույլատրելի են նման դիրք ունեցող մարդում համար: Ռունին արդեն խոսել է FA-ի տեխնիկական տնօրենի հետ և հայտնել իր ներողությունը: Նա նաև ներողություն է ցանկանում խնդրել երկրպագուներից»,– ասվում է Ռունիի անունից տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել