Երեկ երեկոյան` ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության Երևանում «Շտապօգնության» բժիշկ ծեծի ենթարկելու հերթական դեպքն է գրանցվել: Մասնավորապես, Աջափնյակ համայնքի Առաքելյան փողոց կանչի մեկնած «Շտապօգնության» երիտասարդ բժշկին` Սարգիս Մաթևոսյանի գլխին հիվանդի տանը գտնվող քաղաքացին հարվածել է ձեռքի տակ եղած բաժակով` ծագած վիճաբանության արդյունքում:
Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ինչպես հավելեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`Ոստիկանության Մաշտոցի բաժնում այս առնչությամբ ընթանում է հետաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/11/17/doctor-beaten/2195818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



