Թեհրանի նահանգի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կարգադրել է օդի բարձր աղտոտվածության պատճառով փակել մայրաքաղաքի բոլոր դպրոցները, ինստիտուտները, ինչպես նաեւ մանկապարտեզները, բացառությամբ Դամավանդ, Ֆիրուզքուհ եւ Փարդիս արվարձանների: Այդ մասին IRNA գործակալությանը հայտնել է վարչության գլխավոր տնօրեն Նասեր Մեհրդադին:

Այժմ մեգապոլիսում արդեն երրորդ օրն անընդմեջ փակ են միջնակարգ ուսումնական հաստատությունները՝ նկատի ունենալով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են մթնոլորտի աղտոտվածության հետ: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում այս տարվա հոկտեմբերի 22-ից բնապահպանական խնդիրների պատճառով մահացել է 412 մարդ: Այժմ օդում կարծր մասնիկների պարունակության նորման առավելագույն թույլատրելին գերազանցում է եռակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել