Tert.am-ը գրում է.

ԱԺ լիագումար նիստին 2017թ. բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց, թե իր համար անհասկանալի է նախարարի նշած ոգևորությունը, որ աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմից նվազել է:

«Ասացիք՝ ոգեշնչվել եք, որ աղքատություն մինչև 30% է։ Ես ոգեշնչման պատճառ չեմ տեսնում, որովհետև չեմ կարծում, որ աղքատությունը մեզանում նվազել է, եթե նվազել է, ապա բերեք այդ ցուցիչները, թե որ ցուցիչների հիման վրա է նվազել: Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկանների թիվը փողոցում, ապա չի բերում վստահություն, որ աղքատությունը նվազել է»,-ասաց պատգամավորը և հարցրեց, թե գործազրկության թիվն այս պահին որքա՞ն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել