Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հաղորդել է Տեխաս նահանգում երկրի պատմության մեջ ամենամեծ նավթային հանքավայրի բացահայտման մասին: Պետական ծառայության կայքում  նոյեմբերի 15-ին տեղեկատվություն է հայտնվել, որ Wolfcamp թերթաքարային ավազանում հայտնաբերվել են մոտ 20 մլրդ բարել նավթի, 450 մլն խմ բնական գազի և 1,6 մլրդ բարել հեղուկ բնական գազի պաշարներ: Այս ծավալները մոտավորապես եռակի գերազանցում են 2013թ-ին Ուլիսթոն նավթագազային ավազանի Bakken-Three Forks հանքավայրում հայտնաբերված պաշարները:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդագրությամբ՝ «նույնիսկ այն շրջաններում, որտեղ արդյունահանվում են նավթի միլիարդավոր բարելներ, դեռևս հնարավոր է նոր միլիարդներ բացահայտել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել