Tert.am-ը գրում է.
«Ոտքի Հայաստան» շարժման կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր վկա է ի հայտ եկել, ով նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ նաև փաստաթղթեր կեղծելու համար:
Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
«Անդրիաս Ղուկասյանին, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Հովհանիսյանին առաջադրած մեղադրանքը տապալվել է, որովհետև մենք կարողացել ենք ներկայացնել այնպիսի ապացույցներ, որ տղաներն են փակում դեպի ՊՊԾ գնալու ճանապարհը, երբ սադրիչները, որոնք համագործակցում էին ոստիկանության հետ, սադրում էին առաջ գնալ»,-ասաց պաշտպանը:
Կարեն Մեժլումյանի խոսքով՝ գործը տապալված է, սակայն ցանկություն կա, որ Անդրիաս Ղուկասյանը մնա կալանքի տակ, իսկ նրանք, ովքեր գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանց նկատմամբ էլ քրեական հետապնդումը չդադարեցվի. «Դրա համար բերեցին «վկայի», ով նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ նաև փաստաթղթեր կեղծելու համար, հոգեկան խանգարման համար էլ ուղղորդվել է բուժման: Սա արվեց, որպեսզի մեղադրանքը տղաների գլխին դամոկլյան սրի նման կախված մնա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



