Lurer.com-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին Գորիս- Տաթև ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս - Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=239055&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



