Tert.am-ը գրում է.

Արտակ Շաբոյանը հաշվեհարդար է տեսում, ծիծաղելի որոշումներ է կայացնում, փորձում է ցույց տալ, թե աշխատում է: Այս մասին ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրուցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Երևան Գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմանը, ըստ որի՝ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք է կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը 110 միլիոն դրամ է:  

Հակոբ Հակոբյանը մանրամասնեց, որ գրավոր ծանուցում չեն նստացել ո՛չ տուգանքի, ո՛չ էլ նիստի մասին, ՏՄՊՊՀ-ի այս որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, համացանցից:

«Ներկա պահին, չանդրադառնալով որոշման բովանդակությանը, որը ընկերությունը դեռ չի ստացել, նշենք, որ ընկերությունից գաղտագողի նիստ գումարելով և որոշումը կայծակնային արագությամբ լրատվամիջոցներով տարածելով՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոտնահարել է և՛ իրավական, և՛ էթիկական նորմեր»,-ասաց պատգամավորը:

Նա նաև մանրամասնեց, որ դիմելու է երկրի ղեկավարությանը, եթե ոչինչ չփոխվի, ապա իրավական ճանապարհով  հարցը կլուծի, ինչպես  նախորդ դեպքերում է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել