Ֆիլիպինյան արշիպելագում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելAysor.am-ը գրում է.

Ֆիլիպինյան արշիպելագի հարավ-արևելյան հատվածում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է սեյսմոլոհիական և հրաբխային երևույթների Ազգային ինստիտուտից, փոխանցում է РИА Новости-ն:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է հարավային Սուրիգաո նահանգի Կագվաիտ քաղաքից 33 կմ հարավ–արևելք։

Երկրաշարժի օջախը եղել է 42 կմ խորության վրա։ Զգուշացում ցունամիի վտանգ մասին չի արվել, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ ևս չեն ստացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել