Lurer.com-ը գրում է.

Եվրախորհրդարանում աշխատանքներ են տարվում մի նախագծի շուրջ, որը առաջարկում է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանական DPA գործակալության տվյալներով՝ Եվրախորհրդարանում Սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Քնուտ Ֆլեքենշթայնը նախագծի տեքստն առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի քվեարկության: Ֆլեքենշթայնը համոզմունք է հայտնել, որ ԵԽ-ում լիբերալ պատգամավորների աջակցությամբ նախագիծը կընդունվի:

Լրատվամիջոցի տվյալներով՝ նախագիծը չի ունենալու պարտադրող բնույթ, սակայն խորհրդանշական մեծ կարևորություն է ներկայացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել