Tert.am-ը գրում է.
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե բյուջեն կազմվել է 4 հիմնական սկզբունքների հիման վրա: Ըստ նրա՝ առաջին կարևորագույն սկզբունքը մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշերի նախագծումն է:
«Նախագծելիս խոսվել է, որ մենք մի փոքր պահպանողական բյուջե ենք ներկայացնելու, բայց հաշվի են առնվել մակրոտնտեսական զարգացումները թե գլոբալ տնտեսությունում, թե ներքին տնտեսությունում, իսկ դրանք որոշակիորեն հուսադրող են 2016-ի համեմատ»,-ասաց նա:
Արամյանը նշեց, թե միջազգային կանխատեսմամբ տնտեսական աճը արագացող է լինելու շուրջ 0,3 կետով՝ նախորդ տարվա համեմատ: Բացի այդ, ըստ նրա, առևտրային գործընկերների մոտ էլ կայունություն և աճի միտում է նկատվելու:
«Դրա համար այս միտումները հաշվի են առնվել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



