Lurer.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռոբի Սևիջն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին և նշել.

«Ինձ համար ամենամեծ հիասթափությունը Հենրիխ Մխիթարյանն է: Պատճառն այն չէ, որ նա վատ խաղ է խաղում, այլ այն, որ նրան խաղալիս չեմ տեսնում: Ակնկալում էի, որ նա խաղալու է ամեն շաբաթ: Գիտեմ` վնասվածքներ է ունեցել: Մխիթարյանն անհավանական ֆուտբոլիստ էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: Նա չի կարողանում խաղալու ժամանակ  «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես շատ հիասթափված եմ»,- Սևիջի խոսքը մեջբերում է The Sport Review-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել