Նորություն չի, որ ՀՀՇ-ն անունը փոխեց ու դարձավ ՀԱԿ կուսակցություն, ու հիմա ակտիվ քննարկվում է, թե ով է լինելու կուսակցապետը։ Այս մասին զրուցել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ, ու հիմնական հարցադրումը կայացել է նրանում, թե որքանով են համապատասխաննում իրականությանը այն լուրերը, որ ՀԱԿ կուսակցության ղեկավարն ինքն է լինելու։ Զուրաբյանը սկզբում հերքել է այս լուրը՝ հայտարարելով, որ իրենց կուսակցությունում ղեկավար ընտրվում է դեմոկրատիկ եղանակով, իսկ անձամբ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի կուսակցության ղեկավար դառնա Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե, այնուամենայնիվ, ինքն ընտրվի, ապա չի կարծում, որ կարող է ավելի ավ ղեկավար լինել, քան Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հիմա կտրվենք կեղծ համեստությունից ու ներկուսակցական պաթոսից։ Զուրաբյանը քաջ տեղյակ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «հագով չէ» դառնալ կուսակցության նախագահ, առավել ևս, որ ինչպես ինքը՝ Լևոնն էր նշել, ինքը ոչ մի կուսակցության անդամ էլ չի։ Այս առումով լրիվ համաձայն եմ Տեր-Պետրոսյանի հետ, որովհետև կուսակցության նախագահ դառնալը նրա պարագայում ծանր տեղը թեթևացնել կլիներ ու ակնհայտ հետընթաց։
Ուստի Զուրաբյանը լա՜վ էլ գիտի՝ ինչ ա անում ու ինչ ա խոսում, այնպես որ, մնում ա շարքային ՀԱԿ-ականը իր համար պատասխանի այս հռետորական հարցին.
«Իսկ դու ուզո՞ւմ ես, որ կուսակցությանդ ղեկավարը լինի Լօվիկ Զուրաբյանը...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել