Ինչպե՞ս կշռվել

Եկեք պատկերացնենք կնոջ, ում մարմնի մկանային զանգվածը 45 կգ է, իսկ ճարպային զանգվածը՝ 65 կգ: Այսինքն՝ նրա մարմնի ընդհանուր կշիռը 60 կգ է, բայց կշեռքը մե՛կ 57 կգ է ցույց տալիս, մե՛կ 64 կգ: Այս թվերի տատանումից շատ կանայք դեպրեսիաների մեջ են ընկնում և սկսում են իրենց տարբեր դիետաներով տանջել:

Իրականում պետք չէ ամեն անգամ սթրեսի ենթարկվել, պարզապես կարելի է ավելի գիտակ լինել:

Քաշի վրա ազդող գործոններ

Քաշի վրա ամենաշատն ազդող գործոնը օրգանիզմում առկա հեղուկի քանակն է: Կապ չունի՝ օրվա մեջ որքան հեղուկ եք խմում, ձեր օրգանիզմը կարգավորում է իր բալանսը և պահում  իրեն անհրաժեշտ հեղուկի քանակը: Как измерить вес
 Մենստրուալ ցիկլի տատանումներ

Սա գիրացման ամենաբնական ու ամենատարածված պատճառներից մեկն է։ Ուրախացնողն այն է, որ կիլոգրամների ավելացումը դեպքերի մեծամասնությունում անդառնալի չէ, քանի որ քաշն ավելանում է օրգանիզմում հեղուկի, մի փոքր ճարպի ու հանքային աղերի կուտակման հաշվին։ Քաշը բնական ճանապարհով ավելանում է ձվազատումից հետո, այսինքն՝ մենստրուալ ցիկլի 13-15 օրից սկսած։ 26-28 օրը այն, որպես կանոն, հասնում է իր գագաթնակետին։ Եթե հղիություն չի գրանցվել, ապա նոր ցիկլի սկսվելուն պես կինը մոտ կես կիլոգրամով կնիհարի: Այնպես որ կշեռքին կանգնելուց առաջ սա ևս հաշվի առեք:
Как измерить вес

Ֆիտնեսի պարապմունքներ

Մենք հաճախ ենք լսում այնպիսի դեպքերի մասին, երբ ֆիտնեսը չի օգնում նիհարել, սակայն որոշ դեպքերում այն կարող է նույնիսկ գիրացման պատճառ դառնալ։ Այս վտանգը սպառնում է հատկապես նրանց, ովքեր նոր-նոր են սկսել մարզումները։ «Ֆիզիկական  ծանրաբեռնվածությունը խթանում է մկանների ակտիվ աճը։ Երբ Դուք ազատվում եք ճարպային հյուսվածքից, դրանց տեղը զբաղեցնում են մկանաթելերը, որոնք ավելի ծանր են։ Արդյունքում կշեռքի վրա կարող են տհաճ թվեր հայտնվել:

Похожее изображение

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել