«Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայումը Հայաստանում հարկադրված քայլ էր. Սերժ ՍարգսյանAysor.am-ը գրում է.

Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված քայլ է, որն ուղղված է տարածաշրջանում կայունության պահպանմանը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ` դա հարկադրված քայլ էր, որպեսզի ինչ-որ կերպ համասարակշռենք ռազմական դրությունը մեր տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը պարբերաբար ձեռք է բերում նորագույն սպառազինություն: Մենք չունենք Ադրբեջանի նման հնարավարություններ, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, բայց մենք միշտ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` գտնելով հակաթույն: Կարծում եմ` այս դեպքում «Իսկանդերը» հենց նման հակաթույն է», - ասել է Ս.Սարգսյանը «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Իհարկե, սպառազինության մրցավազքը լավ իրավիճակ չէ և մենք չենք ցանկանում գնալ այդ ճանապարհով, բայց ի՞նչ անես, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով ու ֆիզիկական ոչնչացմամբ: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան քայլեր», - ասել է ՀՀ նախագահը:

Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի հետ ունի պայմանագիր` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին:

«Կարծում եմ` ՌԴ-ն, դրանից ելնելով, ընդառաջել է մեր խնդրանքին ու տրամադրել մեզ ռազմական տեսանկյունից հրաշալի այս համալիրը: Իհարկե, միգուցե մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համալիրներ առհասարակ չլինեին, բայց երբ դու ստիպված ես` գնում ես դրան», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է` «Ռուսաստանը մեր տարածաշրջանում առանցքային դեր ունի, այդ թվում` խաղաղության ու կայունության պահպանման տեսանկյունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել