Armenpress.am-ը գրում է.
Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ռազմական ավիաբազայում ՄիԳ-29 կործանիչների օդաչուները թռիչքների են սկսել այն բանից հետո, երբ ավիատեխնիկան բերվել է շահագործման ձմեռային պայմանների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքներին նախորդած մեկ ամսվա ընթացքում զորամիավորումում թռիչքային անձնակազմի ու ավիացիոն տեխնիկայի նախապատրաստման աշխատանքներ են կատարվել: Ինժեներատեխնիկական անձնակազմը անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել ինքնաթիռները բարձլեռնային տեղանքի «էքստրեմալ» ձմեռային պայմաններում շահագործման ռեժիմի փոխադրելու ուղղությամբ:
Ինչպես նշվում է, օդաչուները մեկ ամսվա ընթացքում կկատարեն օրվա ցերեկային ժամերին օդանավավարման սկզբնական տարրերը, ինչպես նաև եղանակի հետախուզման թռիչքներ, կփորձարկեն ինքնաթիռների վայրէջքն ու վերթիռը լեռնային տեղանքում:



