«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում կարծում են, որ Բալասանյանները պետք Է բավարարվեն Գյումրու քաղաքապետի պաշտոնով, չփորձեն «Գյումրի գարեջուր» գործարանի նախագահ, Սամվել Բալասանյանի որդի Միսակ Բալասանյանին պատգամավոր դարձնել։ Մեզ հասած տեղեկություններով, այժմ այս հարցով լուրջ պայքար Է գնում՝ Բալասանյանները չեն հանձնվում։ Իշխանություններն էլ որոշել են անցնել պատժամիջոցների։ Առաջին նախազգուշական կրակոցն արդեն արձակված է, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է հայտնաբերել գործարանում։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ անիրատեսական ծախսերի ավելացման միջոցով «Գյումրի գարեջուրը» փորձել Է նվազեցնել հարկային պարտավորությունները՝ նկատի ունենալով ընկերության փաստաթղթերում բացահայտված խնդրահարույց հանգամանքները։ Հանձնաժողովը որոշել է ուսումնասիրության արդյունքներն ուղարկել Պետեկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Սրանով ՀՀԿ-ն ազդանշան է տալիս, որ եթե Բալասանյանները շարունակեն պատգամավորական խաղերը, ապա նրանց գործարանը կփակվի։ Ի դեպ, արդեն տեղեկություններ կան, որ Շիրակի մարզում ռեյտինգային ցուցակով ՀՀԿ-ն առաջադրելու Է նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։