Փաստորեն դեռ մի քանի ամիս առաջ սկսված խոսակցություններն այն մասին, որ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին կարող են փոխարինել Երևանի նախկին քաղաքապետ և Գազպրոմի գործող փոխնախագահ Կարեն Կարապետյանով, զուրկ չէին հիմքերից։
Համենայն դեպս, փաստ է, որ Կարեն Կարապետյանը ժամանել է Երևան ու այժմ ակտիվ հանդիպումներ է ունենում բարձրաստիճան ՀՀԿ-ականների հետ, թեև պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա առայժմ՝ Կարապետյանին վարչապետ նշանակել-չնշանակելու վերաբերյալ։ Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, թե նման հարց չի քննարկվել ՀՀԿ-ում։
Այնուամենայնիվ, հակված եմ մտածելու, որ Տիգրան Սարգսյանի մղձավանջային կառավարման էտապը մոտենում է իր ավարտին, ու մենք մոտ ժամանակներս կունենանք նոր վարչապետ՝ ի դեմս Կարեն Կարապետյանի։
Կից նյութը`այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/116485158536877?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել