Image resultOperativ.am-ը գրում է.

Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին Չինաստանում «Տուանյուան» բջջային հավելվածի շնորհիվ գտել են 260 անհետ կորած երեխաների:

Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Սինհուա» գործակալությանը:

Նշվում է, որ նշված հավելվածում ոստիկանությունը հրապարակում է անհետ կորած երեխաների մասին տեղեկություններ։ Բջջային հավելվածը թույլ է տալիս երկրի տարբեր շրջանների իրավապահ մարմիններին տեղեկություններ փոխանակել իրար հետ։

Անհետ կորած երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկություններ կարող են հայտնել նաև քաղաքացիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել