Բրազիլիայի մայրաքաղաքում ցուցարարները, որոնք բողոքում էին սոցվճարները սահմանափակելու՝ կառավարության ծրագրերի դեմ, ներխուժել են Ազգային կոնգրեսի շենք ու զբաղեցրել նիստերի դահլիճը։
BBC-ի փոխանցմամբ որոշ ցուցարարները հաջողացրել են բեմ բարձրանալ ու զբաղեցնել խոսնակի տեղը։ Ակցիային ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցում։ Ոստիկանությունը փորձում է ցուցարարներին հանել շենքից։
Բոլոր սոցիալական վճարները 20 տարով սառեցնելու՝ կառավարության նախաձեռնության դեմ բողոքի ակցիաները արդեն մեկ շաբաթ է շարունակվում են երկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



