Tert.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի և Սեֆիլյանի գործով անցող Ներսես Պողոսյանի մեղադրանքները լրացվել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը.
«Աշոտ Պետրոսյանի մեղադրանքն է ավելացել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասով՝ գույք ոչնչացնելը և ՀՀ ՔՕ 218 հոդվածի 2-րդ մասով՝ պատանդ վերցնելը: Փոփոխվել է նաև Ներսես Պողոսյանի մեղադրանքի ծավալը։ ՀՀ ՔՕ 235-ի 2-րդ մասը փոխել են 235-ի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։
Արայիկ Պապիկյանը նաև հավելեց, որ Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվել է 2 օր առաջ ու դա կատարվել է ապօրինի՝ վերացած մեղադրանքի մասով,իսկ Աշոտ Պետրոսյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ քննիչի միջնորդությունը քննվելու է նոյեմբերի 18-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



