Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է մոտ ապագայում ներկայացնել հայրենական արտադրության մարտական ուղղաթիռ ու տանկ։
Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը։ Նրա խոսքերով՝ ուղղաթիռը ստացել է «Սաբա-248» անվանումը, իսկ տանկը՝ «Կարար»։
Նա հավելել է, որ սպառազինության այդ նոր տեսակները ստեղծվել են Իրանի ՊՆ-ի մասնագետների և Իրանի մի շարք գիտահետազոտական կենտրոնների կողմից։
Դեհղանը հայտարարել է, որ Իրանը վերջին շրջանում ձգտում է նվազեցնել սպառազինությունների արտաքին մատակարարումներից իր կախվածությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել