Lurer.com-ը գրում է.

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից հետո Կարլսենը և Կարյակինը անդրադարձել են 4-րդ պարտիային:

«Կարյակինը լավ խաղաց, բայց ես չեմ կարող հիասթափվել: Իմ կարծիքով, լավագույն պաշտպանությունը հարձակումն է»,- խաղից հետո հայտարարել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Իսկ Կարյակինը խոստովանել է, որ 4-րդ պարտիան իր համար անհարմար դասավորվեց: «Իհարկե, հոգնել եմ երկար ձգվող պարտիաներից, սակայն ես պրոֆեսիոնալ եմ և սովոր եմ»,-ասել է Սերգեյ Կարյակինը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 4-րդ պարտիան ձգվել է 6 ժամ 25 րոպե, որն ավարտվել է ոչ-ոքի: Այժմ գրոսմայստերներն ունեն 2-ական միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել