gyulen-634x445Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի Իզմիրի նահանգում գյուլենականների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզա-որոնողական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 16 անձ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվական կայքը:

Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալված 16 անձանց շարքերում է եղել նաեւ «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը:

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի Իզմիրի նահանգում բանտարկվել էր Ֆեթուլլահ Գյուլենի եղբարը՝ Քութբեթթին Գյուլենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել