Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որից հետո կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է նիստի ընթացքում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝  Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը:

«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել