Tert.am-ը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը. «Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ, իսկ պաշտպանական կողմի գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժվեց»:
Պաշտպանը հայտնեց, որ դատական նիստի ավարտին ելույթով հանդես է եկել Արայիկ Խանդոյանը, ով իր խոսքում նշել է, որ ինքը ցանկանում էր գնալ այնպիսի դատարան, որտեղ կզգար, որ արդարադատության դուռն է գնացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/11/16/arayikkhandoyan/2194936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



