Aysor.am-ը գրում է.
Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը մարդ է, որին կարելի է վստահել։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի ԱԳ նախարարին երկրի նախագահի պաշտոնում ներկայացնելու արարողության ժամանակ, հայտնում է РИА Новости–ն։
«Ես ուրախ եմ, որ մենք՝ կուսակցությունների երեք նախագահներս, կարող ենք ձեզ ներկայացնել արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերին՝ որպես նախագահի պաշտոնում և Յոախիմ Գաուքի փոխարինողի համար Մեծ կոալիցիայի միասնական թեկնածու։ Ես վստահ եմ, որ Շթայնմայերը ճիշտ թեկնածու է, որը կստանա Գերմանիայի շատ քաղաքացիների պաշտպանությունը, քանի որ զգում եմ, որ նա այն մարդն է, որին կարելի է վստահել», - ասել է Մերկելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել