2E4F93FA00000578-3937406-image-a-12_1479200717960Araratnews.am-ը գրում է.

Բրիտանացի հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է աշխարհի վերջը, հայտարարելով, որ այն վրա կհասնի առաջիկա հազար տարվա ընթացքում: Գիտնականն այս մասին հայտարարել է Օքսֆորդի ուսանողական բանավիճային ակումբում. գրում է The Daily Mail-ը:

Ֆիզիկոսը վստահ է, որ կյանքը Երկիր մոլորակի վրա կանհետանա այնպիսի աղետների հետևանքով, ինչպիսիք են միջուկային պատերազմը,  գենետիկորեն ձևավորված վիրուսը կամ արհեստական ինտելեկտի գործունեությունը:

Հոքինգը կոչ է արել մարդկանց ավելի շատ ուսումնասիրել տիեզերքը, և որ մարդկությունը գոյատևելու համար պետք է հաստատվի այլ մոլորակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել