Tert.am-ը գրում է.

2017 թվականից սկսած մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինվորների և նրանց ընտանիքների համար 1000 դրամ պահում քաղաքացիների աշխատավարձերից հնարավոր է կատարել նաև բյուջետային այլ միջոցների, հարկային մուտքերի հաշվին, սակայն այդ մոտեցումը անարդյունավետ է: Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ինտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Բյուջեի տրամաբանությունն է ծախսել այն, ինչ որ անհրաժեշտ է և ինչ որ եղել է պլանավորված տվյալ տարվա համար: Այն ծախսը, որի մասին մենք խոսում ենք, ենթադրում է 20 տարվա առաջընթաց հաշվարկ, այսինքն՝ մենք, երբ որ վերցնում ենք այդ պարտավորությունը, մենք 20 տարի ավելացնելով գնում ենք առաջ, հակառակ դեպքում ինչ-որ մի տարում տեսնելու էինք, որ բեռը անհամաչափ է ու ստիպված պետք է կրճատեինք ծրագիրը կամ պետք է գնայինք կուտակային համակարգի»,- մանրամասնեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել