Անկարան 2010թ․ թուրք-իսրայելական հակամարտությունից հետո առաջին անգամ նոր դեսպան է նշանակել Իսրայելում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոր դեսպանը Քեմալ Օքեմն է, որը մինչև այդ զբաղեցրել է Ահմեթ Դավութօղլուի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում Իսրայելի դեսպանի պաշտոնում նշանակվել է Էյթան Նաեհը, ով 1990-ական թվականներին աշխատել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատանը։

Նշենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Անկարան Թել Ավիվին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինիցիների հանդեպ ոչ ադեկվատ ուժ կիրառելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել