Նևիլը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է «Մանչեսթեր Յունայթեդի» իդեալական կազմումAysor.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, ով այժմ որպես փորձագետ աշխատում է «Sky Sports»-ում, նշել է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմի իր համար իդեալական տարբերակը:

Նևիլը մեկնարկային կազմում տեսնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ գրեթե չի տալիս:

Գարի Նևիլի կարծիքով` «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը պետք է լինի հետևյալը՝ Դավիդ դե Խեա - Վալենսիա, Էրիկ Բայի, Սմոլինգ, Բլինդ - Պոլ Պոգբա, Անդեր Էրրերա, Մայքլ Կերիկ, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարսիալ, Մարկուս Ռաշֆորդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել