Մարդասպանի նկատմամբ դրական վերաբերմունքն ինձ համար ողջունելի չէ. «Աբելի քույրը» սերիալի արդյունքներն ամփոփում է Դավիթ ԳրիգորյանըLife.panorama.am-ը գրում է.

Օրերս «Ավելի քույրը» հեռուստասերիալը սպասված ու անսպասելի զարգացումներով ավարտվեց: Իսկ այսօր, ամփոփելով արդյունքներն ու սերիալից ստացած տպավորությունները, Life.panorama.am-ը զրուցել է սերիալի գլխավոր հերոսին` Աբելին մարմնավորող Դավիթ Գրիգորյանի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ մինչ այս կինոլորտում եղել եմ միայն որպես լրագրող կամ սցենարիստ, իսկ այս պարագայում հնարավորություն ստացա ինքնարտահայտվել որպես դերասան: Իհարկե, պրոֆեսիոնալ կրթություն չունենալով` սա լավ հնարավարություն էր ինքս ինձ համար դպրոցի կարգավիճակ տալ սերիալին ու շատ բաներ սովորել: «Աբելի քույրն» ինձ հնարավորթյուն ընձեռեց մտնել մի կերպարի մեջ, որն առհասարկ ինձ հետ կապ չուներ: Ես ու Աբելը ոչ մի նմանություն չունեինք եւ ես ամբողջությամբ կերտում էի նրան: Հիմա ամփոփոելով արդյունքները` հստակ կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր էր գտնվել տեսախցիկի առաջ, այլ ոչ թե տեսախցիկի հետեւում, ինչպես այսքան ժամանակ եղել է»,- նշեց Դավիթն ու շարունակեց խոսել հեռուստասերիալից.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել