168.am-ը գրում է.
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոտգենը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2017թ. Անգելա Մերկելը պլանավորում է չորրորդ անգամ մասնակցել Գերմանիայի դաշնակին կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարին։
«Նա կառաջադրվի որպես թեկնածու»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա Մերկելին անվանել է «արևմտյան քաղաքական կոնցեպցիայի անկյունաքար» և ակտիվ գլոբալ քաղաքական խաղացող։
«Այնպես որ, նա կմասնակցի ընտրություններին և կվարի պատասխանատու առաջնորդի քաղաքականություն»,- եզրակացրել է Ռյոտգենը։
Այդպես է քաղաքական գործիչը պատասխանել Գերմանիայի կանցլերի քաղաքական պլանների մասին հարցին։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/16/717061.html#.WCwAlZrKyN0.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել