Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այս մասին նա ասաց նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարը նշեց, որ չնայած իր ողջ կյանքում երբեք կուսակցական չի եղել, բայց առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին:

«Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել