«Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որով հավանություն Է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։ Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արևմտյան ուղղությունը և ԱՄՆ, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի Էությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները։ Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել՝ ինչ Է ենթադրում հրամանագիրը։ «Խոսքը վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին Է։ Դրա մեջ մտնում են ինչպես Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես Էլ հայկական բանակի որոշակի ստորաբաժանումներ։ Մնացած գործառույթները, կազմ-կառուցվածքային այլ հարցերը մեկնաբանման ենթակա չեն»,– հայտնեցին ՊՆ-ից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել