Lurer.com-ը գրում է.

CBS Films ընկերությունն իր Youtube-ալիքում թողարկել է «Հայրենասերի օրը» ֆիլմի թրեյլերը, կինոնկար, որտեղ պատմվում է 2013 թվականին ԱՄՆ-ում Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների մասին: Ֆիլմում նկարահանվում են Մարկ Ուոլբերգը, Քեւին Բեյքոնը, Ջ. Ք. Սիմոնսը, Ջոն Գուդմանը եւ Մելիսա Բենոյսթը:

Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա 2016 թվականի նոյեմբերի 17-ին:

2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել ավելի քան 250 մարդ: Հատուկ ծառայությունները հանցագործության կատարման մեջ կասկածել են Թամեռլան եւ Ջոհար Ցառնաեւ եղբայրներին: Հետապնդման ընթացքում Ցառնաեւները փոխհրաձգության մեջ են մտել ոստիկանության հետ: Թամեռլանը մահացու վիրավորվել է, իսկ Ջոհարն ի վերջո ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել