Հափշտակել են ոսկյա մատանի. հարուցվել է քրեական գործArmlur.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու ոսկյա մատանին հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացի Ա.Առուստամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ 2016թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մի երիտասարդ, բջջային հեռախոսը վաճառելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է իր ոսկյա մատանին: Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողն առերեւույթ հանցագործություն կատարած անձի հետ հանդիպել է Թամանյան 6 հասցեի մոտ՝ «iphone 5s» մոդելի բջջային հեռախոս գնելու նպատակով։

Ըստ պայմանավորվածության՝ հեռախոսի գումարը պոտենցիալ գնորդը պետք է վճարեր հետագայում, իսկ որպես երաշխիք երիտասարդը նրանից վերցրել է ոսկյա մատանին և հեռացել՝ առանց փոխանցելու հեռախոսը: Այդպիսով՝ քաղաքացու վստահությունը չարաշահելով՝ հափշտակվել է վերջինիս ոսկյա մատանին՝ պատճառելով զգալի չափերի վնաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել