Картинки по запросу մարզերՀայաստանում տնտեսական զարգացում ապահովելու համար շատ կարևոր է ուշադրություն կենտրոնում պահել մարզերի խնդիրներն ու որոշակի ծրագրերի իրականացման շնորհիվ ապահովել վերջիններիս համաչափ զարգացումը:
Հայաստանում մարզերի հիմնական խնդիրներից մեկը կապված է աշխատատեղերի հետ: Խթանելով ներդրումային դաշտը և աջակցելով տնտեսվարողներին` հնարավոր է մեղմել այս խնդիրը:

Օրերս գործադիր մարմնի ղեկավարը աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ, որտեղ ծանոթացել էր ստեղծված իրավիճակի հետ: Գյուղատնտեսության ոլորտում որոշակի հաջողությունների հասած մարզում առկա է աշխատատեղերի ավելացման միտում:

Ներկայումս մարզում գործող տեքստիլի արտադրությունում աշխատում է 200 մարդ: Ակնկալվում է, որ մինչև մյուս տարվա կեսը կավելանա ևս 100 աշխատող: Իրականացվող ծրագրերի համաձայն, մինչև 2020 թվականը Տավուշի, Իջևանի և Նոյեմբերյանի հատվածում կստեղծվի մոտ 2000 աշխատատեղ:

Դա հնարավորություն կտա ոչ միայն աշխուժացնել տնտեսությունը, այլ նաև զգալիորեն կկրճատի գործազրկության թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել