Ladynews.am-ը գրում է.
Արդեն ցրտել է, ինչը նշանակում է, որ ռոմանտիկ զբոսանքները աստղերի տակ այդքան էլ արդիական չեն: Ահա մի քանի հետաքրքիր տարբերակ, թե ինչպես կարելի է միասին ժամանակ անցկացնել մինչև հարսանիքը:
Պարապում եք տանգո
Եթե հարաբերություններն արդեն բավականին մոտ են, որպեսզի զբաղվեք ամենակրքոտ պարով, ապա տանգոյի վարպետության դասընթացի այցելությունը հիանալի տարբերակ կլինի: Պարապմունքի ժամանակ դուք կարող եք շատ բան պարզել ձեր ընտրյալի մասին՝ կարողանում է արդյոք նա «վարել», կարող եք դուք նրան վստահել և, ամենակարևորը, ինչպես «չքաշել վերմակը ձեր վրա», այլ ներդաշնակորեն զբաղվել համատեղ գործով: Այս ամենը պետք կգա հարաբերությունների ոչ միայն սկզբնական փուլում այլև հետագայում նույնպես:
Պատրաստում եք կավից աման՝ ընտանեկան ընթրիքի համար
Երբ պարերի ժամանակահատվածը ավարտվում է, հորիզոնում հայտնվում է ծանոթություն երիտասարդի ծնողների հետ, ուրեմն արդեն ժամանակն է զբաղվել որևէ պրակտիկ, սակայն ոչ պակաս ռոմանտիկ բանով՝ կավից սպասք պատրաստելու դասընթանցենրի հաճախմամաբ: Առաջին՝ այդ զբաղմունքն ինքն իրենով արդեն շատ հետաքրքիր է, իսկ երկրորդ՝ այստեղ դուք կարող եք ոչ միայն ստուգել, թե արդյոք համբերատար և կոկիկ է ձեր ընկերը, այլ նաև ցուցադրել ձեր զսպվածությունը, ինչը տղամարդիկ շատ են գնահատում: Եվ երրորդ՝ պարապմունքի վերջում դուք կստանաք ձեր իսկ ձեռքերով պատրաստածը, որը, եթե նույնիսկ արվեստի գործ չէ, ապա լավ հիշողություն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ