Ի՞նչ հագնել. սեզոնի ֆեշըն պահանջներըNewmag.am-ը գրում է.

Նորաձև են գործվածքներ

Գործվածքե հագուստը թրենդային է դեռ նախանցած սեզոնից: Օversize ժակետներն այս տարի նույնպես  առաջատար են համարվում: Նորաձև կանայք իրենց զգեստապահարանում անպայման պետք է ունենան գործած տաք ժակետ, բլուզ, զգեստ, ժիլետ՝ ըստ ճաշակի: Նորաձև են նաև հագուստի վրա արված ասեղնագործությունները:

Գիշերազգեստ զգեստներ

Առաջին հայացքից գիշերազգեստ հիշեցնող զգեստները նույնպես շատ նորաձև են: Հետաքրքիր են նայվում  ատլասից և գիփյուռից  կարված զգեստները, երբ  համադրում են baker`s  boot-ի հետ (բայկերական ոճի կոշիկները)»:

Մոռացված choker-ի վերադարձը

Նորաձևություն է վերադարձել աղջիկների սիրելի աքսեսուարը՝ չոկերը, սակայն այն ամեն տեսակի հագուստի հետ համադրել չի կարելի, նախընտրելի տարբերակն է ՝ ուսերը բաց զգեստով կամ բլուզով կրելը: Չոկեր ընտրելիս պետք է հաշվի առնել պարանոցի երկարությունն ու զգեստը, որի հետ պատրաստվում եք այն կրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել