168.am-ը գրում է.
ԴԱԻՇ-ի գրոհայինները Մոսուլում օգտագործել են մորուքավոր մանեքեններ և տանկերի ու ջիպերի փայտե մակետներ Իրաքի Մոսուլ քաղաքի համար մղվող մարտերում, հայտնում է արաբական Al Arabiya հեռուստաալիքը։
Դրա տեղեկություններով՝ իրաքյան բանակի զինվորները բազմաթիվ մորուքավոր մանեքեններ են հայտնաբերել ԴԱԻՇ-ի նախկին մարզաբազայում, որը տեղակայված է եղել Մոսուլից հյուսիս։
«Մեր զորքերի հարձակմանը զուգահեռ ԴԱԻՇ-ի զինյալները ցուցադրում էին փայտե տանկերը և տրանսպորտային միջոցները, որպեսզի շեղեն մեր ավիացիային»,- հեռուստաալիքը մեջբերել է իրաքյան բանակի ներկայացուցչի խոսքերը։
Նշվում է, որ դրանք հեռվից ունեցել են իսկական տանկերի և բանակային ջիպերի տեսք։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/15/716828.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել